☩ ՀԱՅ Nacionalist ☩

Մենք մեր պապերի պես արդարության զինվոր ենք արևորդի, ուժի ժառանգորդնորն ենք: Մեզ ուղված ամեն մի խառնակ վճիռ, պարտադրված ճակատագիրն անգամ պիտի զարնվի մեր աներեր կամքին:
Հայկյան ահեղացունց նետի շեղբը պիտի չափի ոսոխի սրտում դավի խորությունը: Մերն են առյուծասիրտ պապերիս փառահեղ հաղթանակները, աշխարհակալ Տիգրանի քաջաբազուկ շանթերը, դյուցազնասիրտ Վարդանի անվարանք խոյանքը, Վահագնազար Նժդեհի ՑԵՂԱԿՐՈՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ, նարեկյան անանց հազարաշեն աղոթք-երկունքները:
Ես` հնադավան տոհմիկ զինապարտս, հավերժախաչը սրտիս պատգամած` արևի շողերի մեջ պիտի տեսնեմ Հայաստանի անմար լուսապսակը:
Ես հեթանոս շառաչներից պիտի քամեմ քրիստոնեական հավերժալույսը ու ռազմերդիս շեփոր-թմբուկները պիտի ձայնեմ հաղթություններիս օրներգերը, պիտի ձայնեմ փառքի երդում ու մահվան տագնապ: Թշնամուս դավերը պիտի շրջեմ իր դեմ հազարապատիկ ուժգնությամբ: Զինվորիս շանթարգել վահանին պիտի փշրվեն լուսնահաչ գորշ գայլերի ժանիքները, ոսոխի կեխծ աներսանքը:
Ես եմ ցեղահպատակը . Իմ ցեղային ճիչը արյունից կարմիր է, արևից բորբ:
Պիտի մխրճվեմ վայրագ հորձանքների մեջ և դուրս գամ հաղթական: պիտի խառնեմ ցնորամրրիկ աշխարհակալների բոլոր նենգ խաղաթղթերը, պիտի դառնանք խառնածինների երթվյալ մղձավանջն ու մահագույժը պիտի լինեմ անվարան ու անխնա: Մարտի մեջ զորաց դրոշը, մահվան մեջ մահվանն ահարկուն:
Սրտիս անհանգիստ տրոփյունը կոչվում է կենաց ծառ: Հիսուսը եղավ կենաց ծառի օրենքը, որ կոչված է ավելացնելու հոգու զորությունը և սրբագրելու մեր վարքը անհավատների ու բարբառոսների դեմ: ես զորավիգ եմ այդ օրենքին. հայրենիքը հող չէ, եթե հող գտնես սեր չգտնես, հայրենիք չես ունենա. հայրենիքր հողի սերն է: Սերն արարչինն է:ՀԱՅՐԵՆԻՔԸ քո սիրո չափով, քո աստծու չափով կուրանաս: Կենաց ծառի օրենքը զորավոր փառքի վերադարձն է: Այդ փառքերի փառքի համար քիչ է մի կյանքը, մահը, նվիրումը: Փառք հայ ազգայնականին փառք հայ հերոսին :
Պիտի ցնծաս հավերժորեն ԻՄ ՀԱՅԱՍՏԱն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s